Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞րն է մեր և վրացական ընդդիմության տարբերությունը

Ո՞րն է մեր և վրացական ընդդիմության տարբերությունը
02.10.2012 | 19:59

Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան շռնդալից հաղթանակ է տարել: Միխեիլ Սաակաշվիլին, ընդունելով քաղաքական հակառակորդի հաղթանակը, հայտարարել է, որ իր քաղաքական ուժը դառնում է ընդդիմություն: Վրաստանի ընտրությունների և քաղաքական այս գործընթացի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանից: «Այսպիսի արդյունք ակնկալելի էր: Սաակաշվիլու իշխանությունը բավականաչափ լճացել էր, սա հստակ հասկանում էին և Արևմուտքում, և Ռուսաստանում: ՈՒ քանի որ Սաակաշվիլին էլ առաջադրվելու իրավունք չունի, նրա ֆակտորը պիտի չեզոքացվեր: Սա պիտի արվեր այնպիսի մարդկանց միջոցով, ովքեր ավելի ճկուն են: Այսօրվա իրավիճակը կհանգեցնի ռուսական վեկտորի առկայության որոշակի մեծացմանը ու ոչ ճակատային գործողությունների: Այս առումով դրական եմ գնահատում գործընթացը, որովհետև Հայաստան-Վրաստան-Ռուսաստան առանցքի տնտեսական կողմն ավելի շատ պրագմատիկ դաշտ է մտնում»,-նշեց պարոն Կարապետյանը` հընթացս նկատելով, որ այս առանցք կարող է բռունց լինել նաև «մահմեդական ալիքին» դիմակայելու համար:

Հարցին, թե ինչո՞ւ երբևէ Հայաստանի ընդդիմությունները չեն կարողացել նման հաղթանակի հասնել, Արամ Կարապետյանը ընդգծեց. «Չնայած Սաակաշվիլու կողմնակիցը երբեք չեմ եղել, բայց նրա ղեկավարման տարիներին իրավիճակ է փոխվել, ու այսօր իշխանությունն ընդունում է ընդդիմության հաղթանակը: Երկիրն ավելի եվրոպականացված է, ու ինչպես տեսանք, չեն ձերբակալում, չեն սպանում, չեն ջարդում, նորմալ ընտրություններ են անցկացնում»,-արձանագրեց ՆԺԿ ղեկավարը` անդրադառնալով հայկական իրականությանը` փաստեց, որ մեզանում հասարակությունը «դեգրադացիա» է ապրում: «Վրացիները միշտ ոտքի են կանգնում ու հաղթում, իսկ մեզանում դեգրադացիան այնքան մեծ է, որ ընդդիմության հաղթանակի մասին խոսելն իմաստ չունի»,-ասաց մեր զրուցակիցը` միաժամանակ հավաստիացնելով, որ Հայաստանում նախ պետք է իրավիճակ փոխվի, որում շահագրգռված պիտի լինեն բոլորը: «Այլապես այսպիսի «լպրծուն» վիճակով մեր երկիրը կվերջանա: Այսօր ուղղակի անհնար է քաղաքական պայքար տանել: Մենք ունենք երկու ճանապարհ` կամ մեզ կհաջողվի իրավիճակ փոխել, կամ դեգրադացիան կշարունակվի ու փոփոխությունների այլ ճանապարհ կընտրվի»,-վստահեցրեց Արամ Կարապետյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ